ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2015 11:38
Պայթյուն գազալցակայանում
Մայիսի 12-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.55-ին, լիցքավորման ժամանակ պայթել է 1991 թ. ծնված Գևորգ Գ.-ին պատկանող «Մերսեդես Բենց Ե124» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վնասվել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայթյունի հետևանքով քթի և ականջի շրջանում վնասվածքներ է ստացել գազալցակայանի լիցքավորող, 1966 թ. ծնված Վարդան Պ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: