ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.03.2017 13:31
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ըստ www.armtimes.com կայքում զետեղված «20 տարի առաջ մահացած քաղաքացու անունը ընտրական ցուցակում է» վերնագրով հրապարակման՝ Երևանի թիվ 9/12 ընտրատարածքային ցուցակում հայտնվել են 1938 թվականին ծնված Աբրահամ Վարդապետյանի տվյալները, այնինչ, վերջինս մոտ 20 տարի առաջ է մահացել:
Անհասկանալի տրամաբանությամբ՝ հոդվածագիրը Ա. Վարդապետյանին համարում է դեռևս 20 տարի առաջ մահացած, այն դեպքում, երբ մահվան փաստի գրանցման մասին պաշտոնական տեղեկատվություն առկա չէ: Ավելին, հրապարակումից ակնհայտ է, որ հարևաններից ոչ մեկի կողմից նման հայտարարություն չի արվում՝ նույնիսկ ենթադրության տեսքով:
Տարածված տեղեկատվությունը պարզելու նպատակով ոստիկանության ծառայողներն այցելել են նշված հասցե: Մի քանի հարևանների կողմից տրված բացատրության համաձայն, ովքեր այդ շենքում բնակվում են 30 տարուց ավելի, Աբրահամ Վարդապետյանի մահվան փաստի կապակցությամբ որևէ տեղեկություն չունեն, իսկ Խորենացի փողոցի 47-րդ շենքի 45 բնակարանի բնակչուհի Սիլվա Աշոտի Սարգսյանը հայտարարել է, որ Աբրահամ Վարդապետյանն իր ամուսինն է, բնակվում է Ֆրանսիայում և չի մահացել:
Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է ժամկետ, նախնական ցուցակները հրապարակելուց հետո դրանցում առկա անճշտություններ հայտաբերելիս համապատասխան տեղեկություններ ներկայացնել իրավասու մարմնին: Այնինչ, սեփական ենթադրությունների և դատողությունների հիման վրա տարածվում է անհիմն տեղեկատվություն՝ սխալ հանրային կարծիք ձևավորելու նպատակով:
Կոչ ենք անում ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս՝ տրամադրել ՀՀ ոստիկանությանը: Իսկ եթե իրավասու մարմնի կողմից արձանագրվեն դրանք չընդունելու դեպքեր, ապա դրանից հետո միայն հանդես գալ հայտարարություններով: