Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


07.09.2018 12:07

Հոդվածագրի «կադրային մտահոգությունը» փարատելու համար պարզաբանենք

Հոդվածագրի «կադրային մտահոգությունը» փարատելու համար պարզաբանենք

«Իրատես» թերթը անդրադարձ է արել ոստիկանության գործունեությանը ու «եզրահանգել», թե «Իրավիճակը ոստիկանությունում բավականին խնդրահարույց է»` մասնավորեցնելով հատկապես ճանապարհային ոստիկանության «վիճակով»:
Միանգամից ասենք, որ ոստիկանության գործունեությունը իսկապես խնդրահարույց է` նրանց համար, ովքեր այդ գործունեությունից առնվազն անհանգստանալու խնդիր ունեն: Ողջ հանրապետությունով մեկ ամեն օր կաշառակերության, յուրացումների, պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր է բացահայտում ոստիկանությունը, և բնական է, որ դա պետք է անհանգստացնի ապօրինությունների հեղինակներին: Բայց լրատվամիջոցի համար ինչու է խնդրահարույց ոստիկանության այդպիսի գործունեությունը, որ հասարակության եւ օրենքի պահանջն ու պատվիրանն է: Եվ այնքան խնդրահարույց, որ չի խորշում անփաստարկ հայտարարություններից ու անհիմն եզրակացություններից:
Օրինակ, ասվում է, թե ծառայողները հեռանում են ճանապարհային ոստիկանության համակարգից:
Խոսենք թվերով:
Մայիսի 10-ից մինչև սեպտեմբերի 7-ը, այն է` Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման սկզբից մինչ օրս, ողջ հանրապետությունում ճանապարհային ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 9 մարդ` սեփական դիմումի համաձայն, որոնցից մեկը` հիվանդության պատճառով: Նույն ժամանակահատվածում ՃՈ-ում ծառայության է անցել 28 մարդ: Բացի այդ, օրեր առաջ ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել համակարգը նոր կադրերով համալրելու հայտարարությամբ, և հաշված օրերի ընթացքում ՃՈ-ում ծառայելու համար դիմել է 124 քաղաքացի, որոնցից պահանջվող պայմաններին բավարարել են 75-ը և հիմա քննական գործընթացի մեջ են:
Արդարամիտ ու անկողմնակալ լրատվամիջոցի համար այստեղ ի՞նչն է խնդրահարույց...
«Հրապարակման» մեջ նշվում է նաև, թե Երևանում ճանապարհային ոստիկանների թիվն այնպես է նվազել, որ մարզերից են փոխարինողներ կանչում: Իրավապահ այս կառույցի գործառույթներին ու գործունեությանն անտեղյակ հոդվածագրին ու նրա նույնքան անտեղյակ աղբյուրին պարզաբանենք, որ մարզերից մայրաքաղաք և մայրաքաղաքից մարզեր ճանապարհային ոստիկանների տեղաբաշխման մեխանիզմը միշտ է գործել և իրականացվում է զուտ ուժեղացված ծառայությունների ընթացքում և կոնկրետ գործողության խնդիրներն իրականացնելու նպատակով:
Հոդվածագրի «կադրային մտահոգությունը» փարատելու համար ավելացնենք, որ ՃՈ-ից ազատված վերոհիշյալ 9 անձանցից միայն 3-ն են մայրաքաղաքի ստորաբաժանումներից:
Ինչ վերաբերում է այն «հայտնությանը» թե Վալերիյ Օսիպյանը թերանում է իր պարտականությունների կատարման մեջ, ասենք միայն, որ ոստիկանության պետը աշխատանքի է գալիս վաղ առավոտյան ու գնում կեսգիշերն անց, անձամբ ամեն օր ընդունում է տասնյակ քաղաքացիների, պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում խորհրդակցություններ է անցկացրել ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բոլոր ստորաբաժանումներում, անձամբ է այցելել պետական սահմանը պահող ոստիկանության ծառայողներին...
Իսկ «փաստաթղթաշրջանառության» անհեթեթության կապակցությամբ ընդամենը ասենք, որ եթե հոդվածագիրը կամ իր աղբյուրը գեթ մեկ անգամ առնչված լինեին պետական ծառայության հետ, ապա կիմանային, որ ոչ մի կառույցի ղեկավար անձամբ չի զբաղվում թղթաբանությամբ ու գործավարությամբ, դրա համար կան ծառայություններ, որոնք այդ գործն անում են պատշաճ ու ժամանակին:
Ինչևէ, ակնհայտ է մեկ բան, որ վերջին շրջանում բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հասարակության մեջ ոստիկանի հանդեպ վստահության ամրապնդումը անհանգստացնում են ինչ-ինչ շրջանակների, և այս կարգի «հրապարակումներով» փորձ է արվում ստվերել ոստիկանի ու ոստիկանության գործունեությունը:
Մեզ հայտնի են այդ շրջանակները և դրանց անհանգստությունն էլ հասկանալի է, բայց վստահեցնենք հասարակությանը, որ, անկախ ամեն ինչից, ոստիկանության որդեգրած քաղաքականությունից հետքայլ չի լինելու, իսկ ԶԼՄ-ին հորդորում ենք ոչ թե ձայնակցել ոմանց «անհանգստություններին», այլ ոստիկանության հետևողականությամբ կատարել իրենց բուն պարտականությունը` հանրությանը տրամադրել անաչառ լրատվություն: