ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.09.2018 09:35
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.20-ին, «Նիսան» մակիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մայրաքաղաքային խճուղում՝ «Դայանա» ռեստորանի մոտ, բախվել է ճանապարհի բաժանարար եզրաքարերին եւ կողաշրջվել։ 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.10-ին, Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2172» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2172»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10.25-ին, Երեւանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԿԻԱ», «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.45-ի սահմաններում, 23-ամյա վարորդը «ՎԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայով Վայք-Հերհեր ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել։ 62-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին:
Պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի Կողբ համայնքի գազալցակայանի մոտ բախվել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2102»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։