ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.02.2016 09:51
Բնակարանագողը՝ խոստովանությամբ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 20-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գոռ Վ.-ն և խոստովանական բացատրություն տվել, որ հունվարի 28-ին, ժամը 21.30-ին, ցանկապատը քանդելով՝ մտել է Նոր Խարբերդի տներից մեկի բակ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել 1-ին և 2-րդ հարկերի դռների կողպեքները ու տնից գողացել էլեկտրական տաքացուցիչ և 2 վրան:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: