ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2018 12:24
Հետախուզվողը` Մոսկվա-Երևան չվերթով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 10-ին, ժամը 11.05-ին, կամավոր բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած, 1975 թ. ծնված Արամայիս Պ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով: