ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2013 11:19
Չհրկիզվող պահարանից կատարված գողությունը բացահայտվեց
2012 թ. նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորաշեն համայնքի դպրոցում գողություն է կատարվել:
Պարզվել էր, որ դպրոցի սպորտդահլիճի, այնուհետև՝ ուսուցչանոցի դռները կոտրելով և ուսուցչանոցից տնօրենի աշխատասենյակի դռան ապակին հանելով` մուտք են գործել տնօրենի աշխատասենյակ, որտեղ սեղանից վերցնելով բանալին, բացել են չհրկիզվող պահարանը և գողացել նրա բարեկամուհուն պատկանող 795.000 ՌԴ ռուբլի, 300 ԱՄՆ դոլար և 10 եվրո գումարը:
Փաստի առթիվ 2012 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվծաի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տաշիրի և Ստեփանավանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1989 թ. ծնված, նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտված Շահնուր Ա.-ն:
Շահնուր Ա.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: