ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.04.2019 11:11
Չինաստանի քաղաքացին հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 7-ին, ժամը 14.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի 53-ամյա Քիյան Վեյմինգը, որը 2011թ. հունիսի 10-ից հետախուզվում էր ՌԴ Տիվայի Հանրապետության քրեական հետախուզության վարչության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ի մասի (ապօրինի միգրացիա կազմակերպելը) մեղադրանքով: