ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2019 13:53
Գտել էր, իմացել՝ ումն է, բայց չէր վերադարձրել
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը ցերեկը Հնաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա մի տղամարդ Ծաղկահովիտ-Սադունց ճամփեզրից գողացել է մի կնոջ պատկանող 10-12 ձեռք սպորտային հագուստները:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա հրավիրվել է Արագածի բաժին և տվել բացատրություն, որ գտել է պոլիէթիլենային տոպրակ՝ մանկական սպորտային հագուստներով: Տեղեկանալով, թե ում են պատկանում հագուստները՝ թաքցրել է տոպրակը գտնելու փաստը:
Տուժած կինը հաղորդման մեջ նշել է, որ իրեն պատճառվել է 84 հազար դրամի վնաս:
Գողոնը հայտնաբերվել է, նախապատրաստվում են նյութեր: