ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2019 17:35
Չարենցավանում երիտասարդը հատել է ծառեր և բերման ենթարկվել ոստիկանություն
![Չարենցավանում երիտասարդը հատել է ծառեր և բերման ենթարկվել ոստիկանություն Չարենցավանում երիտասարդը հատել է ծառեր և բերման ենթարկվել ոստիկանություն](/resources/police/img/news/big/1569332184,3181.jpeg)
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի Չարենցավանի հատվածում ապօրինի ծառահատում է:
Նույն օրը, ժամը 20.05-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ Երևան-Սևան ճանապարհի Չարենցավանի հատվածից հատել է տարբեր տրամագծի 9 ծառ:
Նախապատրաստվում են նյութեր: