ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.09.2019 18:40
Չարենցավանի ոստիկանները բացահայտեցին շինանյութի խանութից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չարենցավանում գտնվող շինանյութի խանութներից մեկից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ, նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել է մոտ 300․000 դրամի վնաս։ Գողության փաստով նախապատրաստվող նյութերի ընթացքում Չարենցավանի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելով դեպքի հաջորդ օրը։ Սեպտեմբերի 7-ի առավոտյան Երևանում հայտնաբերվեց ու գողության կասկածանքով ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվեց 60-ամյա մի տղամարդ, որն ապրում է մայրաքաղաքում։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ նա գողոնը վաճառել է Երևանում՝ անծանոթ մեկին։ Հանգամանքները պարզվում են։