ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2016 10:42
Հայտարարել է, որ թմրամոլ է
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները և ոստիկանության վետերանները, թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Բուլվարային թաղամասի թիվ 206/14-11 տնակին կից կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Թորոս Հ.-ին:
Զննությամբ կիսաքանդ շինության միջից հայտնաբերվել է 1 լ տարողության պլաստմասսե տարա` յուրահատուկ հոտով հեղուկ զանգվածով, հատակին` անգույն հեղուկ նստվածքով, ճենապակյա սուրճի բաժակ` որում դրված էր ներարկիչի ասեղ՝ ծայրին գորշ զանգված, իսկ բաժակի հատակին և պատերին՝ գորշ գույնի նստվածք, 5 մլ տարողության դատարկ ներարկիչ, 2 հատ յոդի դատարկ սրվակ, «Պիրալգին» դեղահաբի դատարկ 2 պատիճ:
Թորոս Հ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը «Պիրալգին»-ից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: