ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.07.2017 17:50
Ուսումնամեթոդական հավաք Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հուլիսի 11-13-ը Երեւանում անցկացվեց Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը:
Մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի եւ Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հավաքի ծրագիրը բաղկացած էր տեսական եւ գործնական պարապմունքների փուլերից:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ անցկացվում էին ուսումնամեթոդական պարապմունքները, մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր ելույթում անդրադարձավ հավաքի խնդիրներին եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությանը:
Հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ, որոնց նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների եւ հմտության ամրապնդումն է:
Հաջորդ փուլը գործնական հրաձգության տարրերի կիրառմամբ կրակային պարապմունքներն ու ձեռնամարտի ցուցադրական ելույթներն էին:
Հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքի արդյունքներն ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված եզրափակիչ խորհրդակցության ընթացքում: