ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2018 16:01
Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն առաջին սպայական ուսադիրներ հանձնեց ոստիկանության երեք ծառայողների:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսօր նրանցից՝ յուրաքանչյուրի սրտացավ ծառայությունից է կախված հարգանքն ու վստահությունը ոստիկանության հանդեպ:
Ոստիկանության պետը, բարի ծառայություն մաղթելով ոստիկանության լեյտենանտներին, նշեց, որ նրանց աշխատանքը պետք է ուղղված լինի մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, և նրանք միշտ պետք է հավատարիմ լինեն հայ ոստիկանի կոչմանը: