ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2018 17:22
Ուժեղացված ծառայություն Արտաշատ և Արմավիր քաղաքներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 30-ին Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Արտաշատ և Արմավիր քաղաքներում։ Միջոցառմանը ներգրավվել էին ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցող վաշտի ծառայողները։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց և պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 տրանսպորտային միջոց։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց 19 վարորդի նկատմամբ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենան շահագործելու համար։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 2 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող 1 տրանսպորտային միջոց։
Ճանապարհային ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների հանդեպ ու ստեղծել վթարային իրավիճակներ։ Հայտնաբերվեց այդպիսի 3 վարորդ, որոնց տրանսպորտային միջոցները նույնպես տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերեցին նաև դիմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը խախտած 32 տրանսպորտային միջոց։ 17 վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, 15-ը խախտումը վերացրին տեղում։
Ճանապարհային երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու և ավտոճանապարհներին օրինականությունն ապահովելու նպատակով, ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար ուժեղացված ծառայություններ է իրականացնելու հանրապետության ողջ տարածքում։ Կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։