ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2014 12:40
Ով էր հանգցնում լույսը
Մայիսի 5-ին, ժամը 04.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում շրջայց կատարելիս նկատել են պղնձյա իրերը ձեռքին մի քաղաքացու, որը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:
Բերման ենթարկվածը` 1958 թ. ծնված Սամվել Ե.-ն, խոստովանել է, որ պղնձյա դետալները գողացել է Աբովյանի Հանրապետության փողոցի լուսավորության սարքերից:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: