ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.04.2014 15:35
Ոստիկանությունում վերհիշեցին հանցադրվագները
Ապրիլի 3-ին, ժամը 12.00-ին, 1993 թ. ծնված Մառլեն Վ.-ից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց շենքի մոտ կայանված իր «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ձայնարկիչը` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արամ Մ.-ին և 1996 թ. ծնված Վալոդյա Բ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք, և ներկայացրել են ձայնարկիչը:
Ոստիկանները պարզել են, որ այս հանցավոր երկյակը հայրենի քաղաքում հեղինակել է նմանատիպ այլ գողություններ ևս: Իսկ վերջիններիս այլ բան չէր մնում, քան խոստովանել հանցադրվագները: Այսպես.
- փետրվար-մարտ ամիսների ընթացքում Վանաձորի Բազում թաղամասում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը,
- նույն ժամանակահատվածում Վանաձորի քաղաքային այգու մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը,
- նույն ժամանակահատվածում Վանաձորի Դիմաց թաղամասի զբոսայգու մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը,
- նույն ժամանակահատվածում Վանաձորի «Բանգլադեշ» կոչվող թաղամասում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը,
- նույն ժամանակահատվածում Վանաձորի «Ջունգլիներ» կոչվող թաղամասում կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը,
- նույն ժամանակահատվածում Վանաձորի Բուլղարական 1-ին տնակային ավանում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը,
- նույն ժամանակահատվածում Վանաձորի «Բոշի թաղ» կոչվող թաղամասում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը:
Կատարվում է քննություն: