ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2013 11:28
Ոստիկանությունում ճանաչման ներկայացնելու ժամանակ տուժողը մատնացույց է արել իրեն ծեծի ենթարկողներից մեկին
Ապրիլի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սմբատ Զորավարի փողոցին կից գետառի հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ ոմն Էդգարի և 4 անծանոթ անձանց կողմից ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցվել Ա. Ղ.-ին և գլխի ու մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ղ.-ին վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Արմեն Պ.-ն, որին, ոստիկանությունում ճանաչման ներկայացնելու ժամանակ, մատնացույց է արել տուժողը և նշել, որ վերջինս իրեն ծեծի ենթարկած 4 անձանցից մեկն է:
Արմեն Պ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կատարվում է նախաքննություն: