Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


07.08.2013 17:55

Ոստիկանությունը կասեցրեց երեխայի առուվաճառքը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Օգոստոսի 2-ին ոստիկանության ՔՀԳ վարչություն է դիմում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 33-ամյա մի կին: Լիոն քաղաքում բնակություն հաստատած երիտասարդ կինը ժամանակավորապես է Հայաստանում, գործի բերումով. շուրջ երկու տարի է, ինչ որպես Ֆրանսիայի քաղաքացիների անունից լիազորված անձ ՀՀ-ում զբաղվում է երեխաների որդեգրման հարցերով: Ֆրանսիայի քաղաքացուհին իրավապահներին պատմում է, թե երեխայի որդեգրման նպատակով ծանոթացել է Աշտարակ քաղաքում ապրող ոմն Գեղեցիկի հետ, որը խոստացել է, այսպես ասած, օգնել: Մանրամասնենք. տիկին Գեղեցիկն առաջարկում է 15 հազար ԱՄՆ դոլարով գնել իր մի ծանոթի 4 տարեկան աղջկան: Ֆրանսիայի քաղաքացուհին էլ, դրական արձագանքելով առաջարկին, այնուամենայնիվ, որպես օրինապաշտ քաղաքացի շտապում է նախապատրաստվող հանցագործության մասին հայտնել ոստիկաններին: 

Ոստիկանության ՔՀԳ վարչությունն անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ է սկսում: Անլուր հսկողության տակ են վերցվում թե՛ Աշտարակի բնակչուհին, թե՛ նրա հնարավոր կապերը: 
Արագ իրականացված բազմաբնույթ ստուգումներ, օպերատիվ, գաղտնի հարցումներ, հետախուզական տարբեր միջոցառումներ, և պարզվում է, որ ոմն Գեղեցիկը 52 ամյա Գեղեցիկ Վարդանյանն է, որն արդեն իսկ 2009-ին դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման` երեխայի առուվաճառքի համար, և 2011թ. պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:
Օպերատիվ աշխատակիցները արագ պարզում են նաև, թե հատկապես ում էր պատրաստվում է վաճառել տիկին Գեղեցիկը: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ի հայտ են գալիս նաև այլ մասնակիցներ: 
Երբ նախապատրաստվող հանցագործության հնարավոր բոլոր մանրամասները ճշգրտված էին, ՔՀԳՎ աշխատակիցները պլանավորում են բուն օպերացիան ու անհրաժեշտ միջոցներ ձեռք առնում: 
Ֆրանսիայի քաղաքացին և աշտարակցի Գեղեցիկը գործարքը պիտի գլուխ բերեին օգոստոսի 5-ին: Այն տեղի էր ունենալու Վանաձոր քաղաքում: 
Գեղեցիկի «թիմի» և գնորդի հանդիպումը տեսահսկվում էր սկզբից մինչև վերջ, բոլոր կողմերից: Մուտք-ելք մարզպետարան, հանդիպում-բանակցություններ, իհարկե` գումարի փոխանցում և, ոստիկանների կողմից նախապես պլանավորած, իսկ երեխայի առուվաճառքն իրականացնողների համար անակնկալ մերկացում` հանցագործության պահին:
Այո, անակնկալն իսկապես էլ մեծ էր… 
Օգոստոսի 5-ին ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ գործողության արդյունքում Վանաձոր քաղաքի նոտարական գրասենյակի տարածքից, երեխայի առուվաճառք անելու կասկածանքով, գործարքի ավարտից անմիջապես հետո ոստիկանության Լոռու մարզային վարչություն են բերման ենթարկվել Գեղեցիկ Վարդանյանը, վաճառքի հանված երեխայի մայրը` Սերինե Ավետիսյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, Գեղեցիկի մտերմուհին` Լոռու մարզի Պրիվոլնի գյուղի բնակչուհի, 30-ամյա Աննա Էնգոյանն ու նրա ընկերը` Հովիկ Շիրինյանը, որն իր անձնական օգտագործման «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենայով սպասարկում էր ընկերուհուն:
Տիկին Գեղեցիկին ոչինչ չէր մնում, քան ներկայացնել Ֆրանսիայի քաղաքացուհուց պահանջած, ստացած ու ծոցում տաքուկ թաքցրած դոլարի կապոցը:
Վերոհիշյալ անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի նախաքննությամբ, որն իրականացնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը: