ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.06.2013 11:37
Ոստիկանության Վանաձորի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները կողոպուտի մեղադրանքով հետախուզվող են հայտնաբերել
Հունիսի 7-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ իր տնից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ն, որը ապրիլի 23-ից ՌԴ Ադիգեյի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: