ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2015 16:39
Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 12.45-ին, 1990 թ. ծնված Արամ Զ.-ն կամավոր հանձնել է 28 մմ տրամաչափի երկփողանի հարթափող որսորդական հրացան, 12.7 մմ տրամաչափի` 7 /շիլկա/, 7.62 մմ տրամաչափի` 40, 5.45 մմ տրամաչափի` 30 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչաձի փամփուշտների պահունակ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 11.20-ին, 1954 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
***
Փետրվարի 11-ին, ժամը 18.15-ին, 1958 թ. ծնված Միսակ Ս.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ 58» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող երկփողանի որսորդական հրացան:
***
Փետրվարի 11-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1992 թ. ծնված Արարատ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի գործարանային համարի ողորկափող հրացան, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 48 փամփուշտ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 15.50-ին, 1950 թ. ծնված Ջուլիետա Մ.-ն կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացան: