ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.12.2013 13:30
Ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերն ուժեղացված ծառայության անցան Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերն ուժեղացված ծառայության անցան Երևանում:
Ամանորի և Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Հրահանգավորելով Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական Պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ:
Տոնական ուժեղացված ծառայության դուրս եկավ 140 պարեկային մեքենա՝ շուրջ 300 ծառայողներով: Պարեկախմբերը շուրջօրյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգը և քաղաքացիների ու հյուրերի անվտանգությունը մայրաքաղաքի համայնքներում, ճանապարհներին, հասարակական և զվարճանքի վայրերում:
Ոստիկանությունը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու հավաստիացնում, որ, նաև քաղաքացիների աջակցությամբ, կարվի ամեն ինչ՝ տոնական օրերին անցանկալի միջադեպերը բացառելու, տոնը չմթագնելու համար: