Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.06.2016 18:07

Ոստիկանության պետի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Ոստիկանության պետի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից
2016թ. հունիսի 4-ին «հraparak.am» ինտերնետային կայքի «Որտեղ է թաքնված «գաիշնիկը». ահա նա» վերտառությամբ հրապարակման մեջ նշվել էր, որ նույն օրն առավոտյան ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պարեկային «Toyota Corolla» մակնիշի 524 II 01 hաշվառման hամարանիշի ավտոմեքենայով ծառայություն իրականացնող տեսուչները Երևան-Սևան ավտոմայրուղու՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղ տանող խաչմերուկի հատվածում դարանակալել են գաճաճ թփերի հետևում, որպեսզի տեսանելի չլինեն անցնող տրանսպորտային միջոցների վարորդներին:
Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն:
Ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներ ոստիկանության մայոր Ա. Ֆարադյանը և նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Գ. Ավագյանը, ըստ սահմանված գրաֆիկի, 2016թ. հունիսի  4-ին, ժամը 8:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդգրկված լինելով ծառայության այլ երթուղում, առանց ղեկավարությանը զեկուցելու, ինքնակամ շեղվել են նշանակված երթուղուց, ինչով խախտել են ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման 13-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:
Այսինքն` ոստիկանության մայոր Ա.Ֆարադյանը  և  ոստիկանության  կապիտան   Գ.Ավագյանը ոչ պատշաճ են իրականացրել իրենց ծառայողական պարտականությունները՝ կատարելով արարք, որը նախատեսված է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջիններս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 2016 թ. հունիսի 27-ի հրամանով ենթարկվել են կարգապահական տույժի` հայտարարվել է «նկատողություն»:
Միաժամանակ, ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆարադյանը և Գ. Ավագյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում՝ ճանապարհային ոստիկանությունում նրանց հետագա ծառայության ոչ նպատակահարմար լինելու պատճառաբանությամբ: