ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.10.2014 12:32
Ոստիկանության Մասիսի բաժնում մի քաղաքացի կամավոր զենք-զինամթերք է հանձնել
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Գրիգոր Ե.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտակալ, փամփուշտների համար նախատեսված շղթա, նռնակի 5 պայթուցիչ և «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 13 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: