Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.08.2013 15:11

Ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու համար

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2013 թ. օգոստոսի 21-ին, ժամը 09.20-ին «Լիբեր» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտում են Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին: Ահազանգի կապակցությամբ նշված վայր են  մեկնել  ոստիկանության աշխատակիցներ: Որոշ ակտիվիստներ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, շարժվել են Կոմիտասի պողոտայի երթևեկելի գոտի և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը: 
Հասարակական կարգը պահպանելու և հիշյալ ակտիվիստների ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները: Ակցիայի մասնակիցներից քաղաքացի Սեդա Սահակյանը, ով նույնպես  խոչընդոտում էր ճանապարհային երթևեկությունը, մոտեցել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանին և հետևից ձեռքով հրել: Ոստիկանը տարեց կնոջը  հրել է մի կողմ:      
Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում վերոհիշյալ միջադեպը հաստատվել է «Ասեկոսե.ամ» ինտերնետային կայքում զետեղված «Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի ուսումնասիրությամբ:  
Քաղաքացի Սեդա Սահակյանը տված բացատրությամբ պնդել է վերը նշվածը և հավելել, որ ոստիկանության ծառայողի հրելու հետևանքով ինքը մարմնական  վնասվածք  չի  ստացել:  Նշել է,  որ  հիշյալ  ծառայողի  նկատմամբ որևէ  բողոք, պահանջ չունի, քանի որ նա իր հետ նման կերպ վարվելու դիտավորություն չի ունեցել. այդ ամենը տեղի է ունեցել ստեղծված իրավիճակի հետևանքով` պահի ազդեցության տակ: 
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի  տեսուչ,  ոստիկանության   լեյտենանտ  Արսեն  Ապերյանը  Ներքին անվտանգության վարչությունում տված բացատրությամբ ընդունել է նշված կնոջը  հրելու և նրա հետ կոպիտ վարվելու հանգամանքները: Հավելել է, որ ինքը նման դիտավորություն չի ունեցել, ուղղակի, ստեղծված իրավիճակում, պահի ազդեցության տակ է դիմել  այդ քայլին: Նշել է, որ իր հրելու հետևանքով կինը վայր չի ընկել, քանի որ հենց ինքն է բռնել նրա ձեռքը, որպեսզի չընկնի: Նաև՝ ինչպես այդ կնոջ, այնպես էլ մյուս քաղաքացիների հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել:  
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,  ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը, ում լիազորությունները ոստիկանության պետի օգոստոսի 22-ի հրամանով ժամանակավորապես դադարեցվել էին մինչև ծառայողական քննության ավարտը, 2013թ. օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում, դրսևորել է ոստիկանին ոչ վայել վարքագիծ, քաղաքացու հետ հարաբերություններում ցուցաբերել է կոպիտ ու անհարգալից վերաբերմունք և նրա ձեռքից քաշելով՝ հրել մի կողմ, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի   պահանջը: 
Ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու`  քաղաքացու  հետ հարաբերություններում  կոպիտ ու անհարգալից վերաբերմունք  ցուցաբերելու համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Գևորգի Ապերյանը կարգապահական տույժի կենթարկվի: