ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2014 12:32
Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.00-ին, 1963 թ. ծնված Հարություն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան` հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 120, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 4 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 18.40-ին, 1961 թ. ծնված Վաղինակ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.55-ին, 1970 թ. ծնված Վարդգես Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: