ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 15:35
Ոստիկանները պարզել են, որ հայրը երեխաներին ներգրավել է մուրացկանության մեջ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 23-ին, ժամը 16-ին տանը, վիճաբանության ժամանակ, Շերամի փողոցի բնակիչ Արտաշես Ա.-ն ծեծի է ենթարկել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Միաժամանակ պարզվել է, որ Արտաշես Ա.-ն պարբերաբար իր երկու մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արտաշես Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: