ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2018 13:53
Ոստիկանները բերման ենթարկեցին հերթական գրպանահատին
Նոյեմբերի 9-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյան փողոցի թիվ 44 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Խանջյան փողոցում՝ թիվ 42 միկրոավտոբուսի սրահում, 1966 թ. ծնված Արմինե Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, «Արարատբանկ»-ի քարտ և զեղչային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: