ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2018 13:40
Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին Կոմիտասի պողոտայում. գողոնն առգրավված է

Հոկտեմբերի 3-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 44-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 23.00-ից 23.15-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 23.10-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 12 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: