ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2018 16:50
Ոստիկանները բացահայտեցին Կապանի միրգ-բանջարեղենի խանութից կատարված գողությունը
Հունիսի 1-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կապանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող բանջարեղենի խանութից պայուսակ են գողացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1982 թ. ծնված Լուսինե Ա.-ն մտել է հարևան խանութ գնում կատարելու, այդ ընթացքում իրեն պատկանող միրգ-բանջարեղենի խանութ-սրահի պահարանից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է 600.000 դրամ և փաստաթղթեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված գողությունը կատարել է 1983 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն, որը հրավիրվել է բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը ներկայացվել և վերցվել է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: