ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2019 18:08
Էրեբունու ոստիկանները առանձնապես խոշոր չափերով գողության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 22-ին ոստիկանություն դիմած օտարերկարցի տղամարդը, որը մեր երկրում ընկերության տնօրեն է, գողության վերաբերյալ հաղորդում տվեց։ Նրա աշխատասենյակից հափշտակել էին 3,500,000 դրամ ու 14,500 դոլար։ Դեպքը տեղի էր ունեցել Էրեբունիում։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ միջոցառումներ, օրերի ընթացքում բացահայտեցին ծանր հանցագործությունը։ Օգոստոսի 30-ին գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց նախկինում մի քանի անգամ դատապարտված Երևանում ապրող 50-ամյա մի տղամարդ։
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։