ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.06.2013 12:08
Ոստիկանները պարզեցին մահվան ելքով պատահարի իրական հանգամանքները
Հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել է մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված  Կարեն  Ղազարյանը,  տեղում մահացել է:
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրականում Կապան քաղաքի բնակիչ` 1990 թ. ծնված  Էմին Գ.-ն վարելով իրեն պատկանող նշված ավտոմեքենան՝ Սպանդարյան փողոցում  բախվել է ճանապարհի աջ մայթեզրին և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր Կարեն  Ղազարյանը   ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Էմին Գ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել  խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 242 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































