ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.04.2014 15:37
Ոստիկանները պարզեցին իրողությունը` վայր չէր ընկել
Մարտի 23-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ստորին ծնոտի կոտրվածքով և վերին շրթունքի կապտուկուվ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Գառնիկ Կ.-ն` հայտնելով, որ վնասվածքներն ստացել է իրենց շենքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Մարտի 31-ին պարզվել է, որ Գառնիկ Կ.-ն վնասվածքները ստացել է Արմավիրի ավտոկայանի տարածքում, վիճաբանության ժամանակ, 1981 թ. ծնված Հովիկ Հ.-ի կողմից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` ապրիլի 2-ին, ժամը 18.30-ին, Հովիկ Հ.-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Կատարվում է քննություն: