ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2013 18:45
Ոստիկանները հայտնաբերեցին Ռուսաստանում սպանություն կատարելու համար հետախուզվողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ավանի Դուրյան թաղամասի շենքերից մեկից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Տիգրան Հակոբյանին, որը մայիսի 22-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի (Սպանություն) և 222 հոդվածի 2-րդ մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ