ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.03.2014 11:25
Ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 10-ին, ժամը 06.30-ին, Դավիթաշեն թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գրիգոր Պ.-ին, որը մարտի 5-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 10-ին, ժամը 21.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Խամզա Ֆ.-ն, որը փետրվարի 21-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 10-ին, ժամը 09.10-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Մանուկ Մ.-ն, որը մարտի 4-ից հետախուզվում էր խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 10-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Տարոն Կ.-ն, որը 2013 թ. օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները մարտի 10-ին, ժամը 19.40-ին, Ապարան քաղաքի Զարզանդ Դարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արտակ Ա.-ին, որը հունվարի 31-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 10-ին, ժամը 14.00-ին, Գետահովիտ գյուղի գերեզմանատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արման Ե.-ն, որը մարտի 7-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի մարզի քննչական բաժնի և Դիլիջանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 10-ին, ժամը 13.40-ին Իջևանի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Մայիս Խ.-ն, որը փետրվարի 18-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի /ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը / 1-ին մասի մեղադրանքով: