ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.06.2016 10:06
Ոստիկանության հորդորին ականջալուր՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1976 թ. ծնված Հովիկ Ն.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 21, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 6 փամփուշտ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Գոհարիկ Ա.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 32 փամփուշտ, իսկ 1964 թ. ծնված Մարզպետունի Գ.-ն՝ «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի, երկփողանի, հարթափող, որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 27 փամփուշտ:
***
1966 թ. ծնված Անժելա Ճ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է նռնականետի 4 արկ, դրանց համար նախատեսված 6 բիկֆորդյան քուղ, նռնականետ, ինքնաձիգի դատարկ պահունակ, նռնականետի 2 ձգան, տարբեր տրամաչափի 35 փամփուշտ:
***
1977 թ. ծնված Արթուր Ա.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 20, 5.45 մմ տրամաչափի 10 փամփուշտ և ինքնաշեն նռնակ` առանց պայթուցիչի, իսկ 1975 թ. ծնված Վարուժան Գ.-ն՝ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 13 և 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտ: