ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2018 16:43
Ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց
Հունիսի 23-ին, ժամը 9.20-ին, ոստիկանության Մարտունու բաժնում մի կին հաղորդում է տվել, որ հունիսի 22-ին ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում իր բնակարանի ննջասենյակի պահարանի վրայից գողացել են երկու ոսկյա շղթան և ոսկյա մատանի՝ պատճառելով շուրջ 350.000 դրամի վնաս:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, նույն օրը ոստիկանություն են բերման ենթարկել 1970 թ. ծնված Հայկ Բ.-ին:
Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել են ոսկյա զարդերը:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: