ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.02.2016 10:05
Ոսկու խանութի ազդանշանային համակարգը միանալու պատճառով՝ դիմել են փախուստի
Հունվարի 29-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ոսկու խանութի դուռը կոտրել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դռան ապակին և փականները կոտրելով` մտել են ոսկու խանութ, սակայն ձայնաազդանշանային համակարգը միանալու պատճառով՝ դիմել են փախուստի:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ գողության փորձը կատարել են 1975 թ. ծնված Արսեն Հ.-ն և 1991 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն, ովքեր հայտնաբերվել, բերման են ենթարկվել բաժին և ներկայացվել քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական բացատրություններ:
Քննությունը շարունակվում է: