ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2015 10:52
Ուսանողներից գողություններ կատարողը՝ խոստովանությամբ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 08.40-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 23-ից 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք գողություններ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 31-ի ժամը 16.30-ից 16.40-ն ընկած ժամանակահատվածում Արթուր Մ.-ն Երևանի Կորյունի փողոցի 2 հասցեում գտնվող ԵՊԲՀ գրադարանում, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Դիշա Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ, 2 նկար, ուսանողական քարտ, առողջության ապահովագրության քարտ և Հնդկաստանի Հանրապետության բանկային քարտ:
Պարզվել է նաև, որ մարտի 31-ին, ժամը 15.10-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, նա ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքի լսարաններից մեկում 1996 թ. ծնված Լիլիթ Բ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: