ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.03.2016 10:54
Սեռական հարաբերության փաստը չհրապարակելու սպառնալիքով՝ ոսկեղեն է շորթել
Մարտի 15-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, շորթում կատարելու կասկածանքով, Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Կարեն Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. սեպտեմբերին սեռական հարաբերություն է ունեցել 20-ամյա քաղաքացուհու հետ, որից հետո նշված փաստը չհրապարակելու սպառնալիքով՝ վերջինիցս պահանջել և շորթման միջոցով ստացել է նրա պարանոցի ոսկյա վզնոցը` կախազարդով:
Քաղաքացուհին հայտնել է, որ Կարեն Դ.-ն ս/թ. փետրվարի 22-ին, 23-ին, մարտի 1-ին և մարտի 8-ին, հետ վերադարձնելու պայմանով, խարդախությամբ իրենից վերցրել է ոսկյա 3 մատանի և 1 ոսկյա վզնոց, ու մինչ օրս չի վերադարձրել:
Հետաքննությունը շարունակվում է: