ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.07.2015 17:59
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 14-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած Հայաստանի քաղաքացուհին հայտնել է, որ ինքը միայնակ մայր է, իր 12 տարեկան երեխայի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, փոխանակման համար չի կարող գալ Հայաստան, ուստի ցանկանում է տեղեկանալ՝ հնարավո՞ր է լիազորված անձի միջոցով ստանալ անձնագիրը: Կնոջը պարզաբանվել է, որ նոտարական կարգով հաստատված դիմումով կամ լիազորագրով մինչև 16 տարեկան երեխայի համար հնարավոր է տրամադրել միայն կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: Նշված դեպքում երեխայի ներկայությունը պարտադիր է, որպեսզի լուսանկարվի անձնագրային ծառայությունում: Տեղեկացվել է նաև, որ քաղաքացին երեխայի անձնագիր ստանալու համար կարող է դիմել նաև օտարեկրյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայություն:
Հայաստանից զանգահարած օտարերկրյա պետության քաղաքացին հայտնել է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու համար իրեն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն և ցանկանում է տեղեկանալ՝ կարո՞ղ է նույնականացման քարտ ստանալ, որպեսզի դրանով էլ դիմի իրավասու մարմին՝ էլեկտրոնային ստորագրություն ձևակերպելու համար: Նրան տեղեկացվել է, որ նույնականացման քարտ տրամադրվում է միայն Հայաստանի քաղաքացիներին, իսկ տվյալ դեպքում՝ օտարերկրյա քաղաքացին առանց նույնականացման քարտի պետք է դիմի իրավասու մարմնին` էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: