ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.02.2016 10:30
Թունավորում՝ շմոլ գազի արտահոսքի հետևանքով
Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Անի Մ.-ն, 2012 թ. ծնված Համլետ Ա.-ն և 2015 թ. ծնված Կարինե Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան ջեռուցման գազի կաթսայի ծխնելույզից դուրս եկած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն: