ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.04.2015 10:39
Ոստիկանության ստորաբաժանումներում շարունակվում է զենք-զինամթերքի կամավոր հանձնումը
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1960 թ. ծնված Վահան Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 160 փամփուշտ:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1968 թ. ծնված Ադիբեկ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրթիռանետ, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 80 փամփուշտ:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1967 թ. ծնված Արայիկ Դ.-ն 1956 թ. ծնված Գրիգոր Դ.-ի հետ ներկայացել է բաժին և կամավոր հանձնել ԱԿ-74 ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 350, ԱԿՄ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 84, 7.62 մմ տրամաչափի «Կարաբինի» 36 փամփուշտ, ինքնաձիգի 6 պահունակ, ինքնաշեն նռնակ, տրոտիլային նռնակ:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1962 թ. ծնված Պավլի Մ.-ն կամովին հանձնել ինքնաձիգի փամփշտատուփի 2 կաղապար, 5.45 մմ տրամաչափի` 3, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, փամփուշտների համար նախատեսված մետաղյա շղթա:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1954 թ. ծնված Վարդան Վ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի որսորդական հարթափող հրացան:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1992 թ. ծնված Էռնեստ Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-58» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի հարթափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1970 թ. ծնված Վիգեն Զ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 EM» տիպի մեկփողանի 12 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է գործարանային արտադրության մեկնարկային ատրճանակ` պահեստատուփով, «ՏՈԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի` 10, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի` 2, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1957 թ. ծնված Լյովա Թ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան: