ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.03.2015 11:30
Շտապօգնության ավտոմեքենայում գտնվող բժիշկը մահացել է
Մարտի 14-ին, ժամը 20.55-ի սահմաններում, 1978 թ. ծնված Արամայիս Հ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է 1952 թ. ծնված Հրաչ Կ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենային, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը, ուղևորը, շտապօգնության ավտոմեքենայի վարորդը, շտապօգնության կայանի բժիշկը և բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նույն կայանի բաժնի վարիչ, 1987 թ. ծնված Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: