ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.03.2014 13:00
Շմոլ գազի թունավորում
Մարտի 12-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տնակներից մեկից, շմոլ գազի թունավորումով, բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնած Մարինե Պ.-ն:
Նույն օրը, ժամը 22.25-ին, Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել նաև նույն տնակի բնակիչներ` 2009 թ. ծնված Հմայակ Խ.-ն, 2011 թ. ծնված Ռուզաննա Խ.-ն և 2012 թ. ծնված Սյուզաննա Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Ռուզաննա և Սյուզաննա Խ.-երի մայրը` 1991 թ. ծնված Ռայա Ս.-ն, հայտնել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, գազի վառարանից առաջացած շմոլ գազի հետևանքով:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: