ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 17:23
Շիրակի մարզում բնակիչները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 29-ին, ժամը 12.30-ին, 58-ամյա մի կին հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և «ՌԳՕ» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և հայտնել, որ զենք-զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տան կտուրում աղավնիներ պահելու համար պատրաստված տնակում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 29-ին, ժամը 16.00-ին, Ձիթհանքով գյուղի մի բնակիչ հանձնել է 5.45 մմ տրամաչափի 24 փամփուշտ և «ՏՕԶ-8» տիպի, 5,6 մմ տրամաչափի ակոսավոր հրազեն և հայտնել, որ նշվածը գտել է նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, իրենց անասնագոմի կտուրից, և դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որոնք նա իր հետ բերել էր ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 29-ին, ժամը 09.40-ին, Գոգհովիտ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է մայիսի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող վագոն տնակում հարդարման աշխատանքներ կատարելիս, որը պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: