ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2019 17:39
Շիրակի ոստիկանները գողություն են բացահայտել
Հուլիսի 3-ին, ժամը 18.30-ին, մի ընկերության տնօրենից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ հունիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցից գողացել են ընկերությանը պատկանող 40 մ երկարության եզրաշար քարերը՝ պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Սարատակ գյուղի 51-ամյա մի բնակիչ:
Գողոնը հայտնաբերված է:
51-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական վարչություն: