ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2019 18:05
Շիրակի ոստիկանները ցեմենտի գողություն են բացահայտել

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մուշի և Ախուրյանի բաժիններում տեղեկություններ են ստացվել, որ Սարակապ գյուղի 26-ամյա մի բնակիչ իր տրակտորով ցեմենտ է գողացել:
Նույն օրը, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վ.Սարգսյան փողոցից երիտասարդը բերման է ենթարկվել: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Վ.Սարգսյան փողոցից գողացել է 31 պարկ ցեմենտ, տրակտորով տեղափոխել է մի շինանյութի խանութ, որտեղ պարկը 2000 դրամով վաճառել խանութի սեփականատիրոջը:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն: