ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 13:37
Շենգավիթի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 22-ին անասնաբուժական մի կլինիկայի բժիշկ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձը, օգտվելով կլինիկայի դուռը բաց լինելու հանգամանքից, աշխատասենյակից գողացել է իր բջջային հեռախոսը, անձնագիրը, սոցքարտը և այլ փաստաթղթեր:
Բաժնի քրեական հետախույզներն ու հետաքննության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով մայիսի 29-ին իր տնից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: