ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.06.2019 15:51
Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 27-ին, ժամը 09.45-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Արարատյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան մոտ կայանված իր և հարևանի «Մերսեդես» մեքենաների շարժիչի ծածկոցները բացել են և գողացել բորտ-համակարգիչները:
Հունիսի 25-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել Անտառային փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: